Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ձյուդոյիստներին չհաջողվեց մեդալ նվաճել Դյուսելդորֆում (տեսանյութ)

Սպորտ
a1judo-24.02.

Հայաստանի ձյուդոյիստները չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում: 73 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկային մարտում վստահ հաղթեց գամբիացի Ֆայե Նջիեյին, իսկ ահա երկրորդ մրցամարտում համառ պայքարում զիջեց շվեյցարացի Նիլս Շտումպին: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանն արդեն առաջին մարտում պարտվեց տանտերերից մեկին՝ գերմանացի Մարկ Օդենտալին: Մեր ձյուդոյիստները դուրս մնացին նաեւ բրոնզե մեդալների համար պայքարից, քանի որ նրանց մրցակիցները չկարողացան հասնել մինչեւ եզրափակիչ եւ նույպես ժամանակից շուտ լքեցին մրցասպարեզը: