Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը 3-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում (տեսանյութ)

Սպորտ
a1figurni

Հայաստանի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը հաջողությամբ հանդես եկավ Իսրայելում անցկացվող գեղասահքի Open Ice Mall Cup 2019 միջազգային մրցաշարում: Կանանց մենասահքի մրցումների պարտադիր ծրագրից հետո մեր մարզուհին չնայած ընթանում էր 4-րդ հորիզոնականում, սակայն նա գերազանց կատարեց ազատ ծրագիրը եւ ի վերջո զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Մեր առաջատար գեղասահորդուհուն առաջիկայում սպասվում են երկու կարեւոր մրցումներ: Մարտի սկզբին նա Հայաստանի պատիվը կպաշտպանի Կրանոյարսկում (Ռուսաստան) կայանալիք ձմեռային համաշխարհային 29–րդ ունիվերսիադայոի, իսկ ապա կմասնակցի տարվա գլխավոր ստուգատեսին՝ գեղասահքի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Ճապոնիայի Սայտամա քաղաքում, մարտի 18-24-ը: