Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի գիտություն վարորդների

Հասարակություն
snow-road

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Իսկ ըստ ԱԻՆ-ի՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային րջաններում՝ ձյան, նախալեռնայինշրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով: