Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլո Անչելոտին պարզաբանել է «Ռեալից» հեռանալու պատճառը

Սպորտ
cid__fa43e1ca-18f2-bf08-d667-0d747033ebcd@yahoo

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ «Ռեալից» հեռանալու պատճառն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ եղած տարաձայնությունն էր՝ կապված թիմի հարձակվող Գարեթ Բեյլի հետ: «Ալտրուիզմը թիմում անհրաժեշտ է, քանի որ ֆուտբոլում եթե ինչ-որ բան խենթացնում է, ապա դա խաղացողների ցուցադրած եսասիրությունն է հանդիպման ընթացքում: Կան ֆուտբոլիստներ, որոնք անհրաժեշտության դեպքում գնդակը չեն փոխանցում խաղընկերներին: Դրանցից մեկը Գարեթ Բեյլն է: Ես դրա համար «Ռեալում» վճարեցի իմ կարիերայով:Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցի պատճառն այն էր, որ ես Բեյլին փոխարինել էի  «Վալենսիայի» հետ խաղում: Մի դրվագում նա պարտավոր էր փոխանցում կատարել Բենզեմային, որն ավելի նպաստավոր դիրքում էր գտնվում, բայց դրա փոխարեն ինքն հարվածեց: Ես փոխարինեցի Բեյլին, եւ սկսեց մեր հակամարտությունը: Հարձակվողը պետք է մի փոքր էգոիստ լինի, բայց դա ոչ մի դեպքում չպետք է անցնի չափի սահմանը», - մեջբերում է Անչելոտիի խոսքերը Football Italia-ն: Նշենք, որ իտալացի մասնագետը Մադրիդի «Ռեալում» աշխատել է 2013-15թթ: