102-րդ ռազմաբազան ցուցադրել է զինտեխնիկան (տեսանյութ)

Ռուսաստանում նշվող  Հայրենիքի պաշտպանի օրվա  առիթով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան  Գյումրիում ցուցադրել է զինտեխնիկան։ Երեւանում էլ են նշել  այս օրը։

Երևանի Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,  ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, զինծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ:

Դեսպանը հիշեցրեց, որ ռուս  սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանային պաշտպանության գործում:

«Դա կարևոր ներդրում է Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության համար: Դա արտացոլում է այն մարտական եղբայրությունը, այն եղբայրական հարաբերությունները, որոնք առկա են մեր երկու ժողովուրդների միջև, որով բնութագրվել է մեր դարավոր պատմությունը»,-նշեց  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։