Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրացական երազանք»-ը կորցրեց սահմանադրական մեծամասնությունը

Քաղաքականություն
beqa

 «Վրացական երազանք» խմբակցության անդամ Բեքա Նացվլիշվիլին նույնպես լքեց խորհրդարանական մեծամասնությունը: Այս որոշման պատճառը նա նշել է կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խորհրդարանական մեծամասնության որոշումը: Այսօր Վրաստանի խորհրդարանը չընդունեց Բեքա Նացվլիշվիլիի հեղինակած օրինագիծը՝ կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ մտցնելու մասին: Օրինագծին կողմ են քվեարկել 42 պատգամավոր, դեմ՝ 10-ը (Օրինագծի ընդունման համար նվազագույնն անհրաժեշտ էր 52 ձայն): Հատկանշական է, որ փետրվարի 21-ին խորհրդարանական մեծամասնությունը լքելու մասին հայտարարել էր «Վրացական երազանքի» պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին: Այսօր կուսակցությունը լքեց նաև Էկա Բեսելիան: Պատգամավորների կուսակցության շարքերը լքելուց հետո «Վրացական երազանքը» խորհրդարանում կորցրեց սահմանադրական մեծամասնությունը: «Ալիք»