Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարվեց բանաստեղծի իղձը (տեսանյութ)

Հասարակություն
Հայսմավուրք

«Հայսմավուրք» ծիսամատյանը հանդիսությամբ հանձնվեց Մատենադարանին՝   վաղամեռիկ բանաստեղծ Կարեն Առաքելյանի  (գրական կեղծանունը Սեմ Գորյան)  կտակի համաձայն։ Սեմ Գորյանը գիրքը ձեռք էր բերել 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանը լքող մի քաղաքացուց։ Հասկանալով գրքի արժեքը՝ բանաստեղծը վաճառել է իր ունեցվածքը, իր գրքերը՝ մեծարժեք ծիսամատյանը ձեռք բերել համար։  Գիրքը Մատենադարանին հանձնեցին Գորյանի բարեկամ Պասոյանների ընտանիքից՝ Շահանե և Աստղինե Պասոյանները։ Աստղինե Պասոյանի խոսքով՝ բանաստեղծը երկար տարիներ այլախոհության համար նախկին իշխանությունների օրոք հալածվելու հետևանքով հեռացել է Հանրապետությունից՝ գործունեություն ծավալելով Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կյանքի վերջին տարիներին չքավոր պայմաններում գտնվելով, հիվանդ լինելով՝ առաջարկներ է ստացել վաճառել ծիսամատյանը, սակայն հարաժարվել է։ Իսկ մահվանից առաջ Գորյանը «Հայսմավուրքը» տվել էր իր բարեկամ Պասոյանների ընտանիքին, որպեսզի կատարեն բանաստեղծի իղձը՝ գիրքը նվիրաբերել Մատենադարանին։  «Վերջին տարիներին ծանր հիվանդ էր, ցանկանում էր հանգչել հայրենիքում և այս արարողությանը մասնակցել։ Ձեռագիրը անձամբ տիկին Շահանեի հետ Մադենադարանին նվիրելու համար, բայց չհասցրեց»,- ասաց բանաստեղծ, արձակագիր Մարինե Սարուխանյանը ։ Հիշեցնենք, որ Հայսմավուրք ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից է: «Յասմաւուրք» անվանումը ծագել է «Յայսմ աւուր» գրաբարյան բառակապակցությունից, որ նշանակում է այս օրը: Այս գիրքը պարունակում է տարվա յուրաքանչյուր օրը նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը (կյանքերը), ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, տոնախոսություններ և նախատեսված է եկեղեցում, ժամերգություններից առաջ կամ հետո, համաձայն տեղական սովորության, ամենօրյա ընթերցումների համար: