Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն օրինագիծ է դրել շրջանառության մեջ

Քաղաքականություն
vahe-enfiajyan1

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը  շրջանառության մեջ է դրել հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է լուծում, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով  (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում  գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն հայտնում է. «Հայտնի է, որ մեր հայրենակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, հաճախ բնակլիմայական ազդեցություններով պայմանավորված հայտնվում են սնանկացման շեմին, երբ կորցնելով բերքն ու ակնկալվող եկամուտները, նաև ստիպված են լինում իրենց վարկային և հարկային պարտավորություններն իրականացնել։ Այսպիսով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից՝ կանխելով անցանկալի զարգացումները, որոնք որոշ դեպքերում վերափոխվում են ընդհուպ ունեզրկման կամ արտագաղթի»։ Ըստ ընթացակարգի` Ազգային ժողովի նիստի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, Վահե Էնֆիաջյանը  կներկայացնի նախագծի ամբողջական պատկերը` ակնկալվող բոլոր արդյունքներով։