Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետի խիստ հրահանգները (տեսանյութ)

Պաշտոնական
osipyan

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին։ Նա ծանոթացել  բաժնի շենքային պայմաններին, մտել բոլոր ստորաբաժանումներ՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ըստ մամլո  հաղորդագրության երեկվա այցի ընթացքում Վալերիյ Օսիպյանը նկատել է  նաև որոշ թերություններ, որոնց արագ և արդյունավետ շտկման համար խիստ հանձնարարականներ է  տվել ոչ միայն ծառայողներին, այլև ստորաբաժանման պետին։ Նույն օրը տեղի ունեցած հաջորդ անակնկալ այցը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին էր։ Ոստիկանության պետը խիստ հրահանգել է  առաջնային ուշադրության արժանացնել համազգեստի կրման կանոնները՝ միշտ լինելով կոկիկ և ազդեցիկ։ Վալերիյ Օսիպյանը նկատել է  նաև թերություններ, որոնց լուծման համար կոնկրետ ցուցումներ տվեց ստորաբաժանման ղեկավարին՝ պահանջելով հետևողական լինել անձնակազմի նկատմամբ։