Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գալստյանը դադարեցնո՞ւմ է հացադուլը (տեսանյութ)

Հասարակություն
Գալստյան

Մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող  կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը երեկոյան՝ ժամը 19-ին Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն կանի։  Չի բացառվում, որ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրենն  հայտարարի՝ դադարեցնում է հացադուլը։   Քիչ առաջ նա այս մասին ասել է «Ա1+»-ի լրագրողին՝ մանրամասներ չներկայացնելով։   «Ուժասպառ եմ»,- բացատրել է  ռեժիսորը, որը  հայտարարել էր հացադուլ  «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժելու  պատճառով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ  Հովհաննես Գալստյանը հայտնել էր, որ  հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ կա.« Ա. Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։ Կամ՝ Բ. Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը»։ Նրան աջակցող եւ  հացադուլին միացած  ազատամարտիկ  Մհեր Մազմանյանն Մատենադարանի հարակից տարածքում չէր, որտեղ իրականացվում էր ակցիան։  Տարածքում վրանները հավաքված էին։