Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում պատրաստ են հավանական մարտական զարգացումներին

Քաղաքականություն
Martavarasharayin_parapmunq_23.02.19.5c71077cb100f

           ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը  հետեւել է շտաբային մարզումների ընթացքին։Երեկվանից  բանակի 2019 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների շրջանակում մարտական պատրաստականության  «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները: Այսօր համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես  են եկել զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով օպերատիվ մարտավարական իրադրությունը, հակառակորդի հավանական գործողությունների զարգացման ընթացքը  և դրանց հակազդելու մեխանիզմներն ու մարտավարությունը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է.  «Մարտավարաշարային պարապմունքներն ու շտաբային մարզումները ցույց են տվել, որ բանակի վարչության սպայակազմը, ինչպես նաև կառավարման և ապահովման մարմինները ունակ են գործել հավանական մարտական իրադրության զարգացումներին համահունչ, կատարել ճշգրիտ հաշվարկներ ու վերլուծություններ, ընդունել ու կյանքի կոչել հաղթանակի լրջագույն երաշխիքներ ունեցող մարտական որոշումներ»: