Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հերիք է ինչքան նստեցինք տեղներս». Նիկոլ Փաշինյանը կարգախոս է հնչեցնում (տեսանյութ)

Տնտեսություն
nikol2-2

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունը և ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք:  Այս  հարցը «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումում հնչեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ինքն էլ  պատասխանում. «Այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է»։ Իսկ տնտեսական հեղափոխությունը կայացած կհամարվի, երբ  լինեն  նոր աշխատատեղեր, եկամուտների  եւ  բարեկեցության նոր մակարդակ։ Ըստ նրա՝ տնտեսական հեղափոխության իրենց մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության  մեթոդաբանությունից. «Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը»:   Վարչապետը նաեւ ներկայացրեց տնտեսական հեղափոխության կարգախոսը. «Հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլենք»։