Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլի» տնտեսական քայլը հանուն Լոռու մարզի. ուղիղ (տեսանյութ)

Տնտեսություն
nikol-vanadzor

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը, որին հրավիրված են մասնակցելու Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և գործադիրի այլ ներկայացուցիչներ։ Բիզնես համաժողովի ընթացքում կներկայացվեն Լոռու մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ավելի քան 50 ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են նաև ոլորտային քննարկումներ, ինչպես նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես՝ շուրջ 40 ընկերությունների մասնակցությամբ։ 2019թ․ կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված ևս 8 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։