Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական օր շախմատի Աէրոֆլոտ Օփեն մրցաշարում

Սպորտ
4f822ec010e678c84183373b217838d1

Շախմատի Աէրոֆլոտ Օփեն -ի A մրցաշարում հանդես եկող Հայաստանի հինգ պատվիրակներից չորսը հաղթանակներ տոնեցին: Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Լյու Յանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Չեն Ցզյուին, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Ժուն Չիներին: Շանթ Սարգսյանը պարտության մատնեց գրոսմայստեր Սրինատ Նարայանանին: Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Ալիշեր Սուլեյմանովի հետ: Երեք տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր վաստակած Մաքսիմ Չիգաեւն ու Կրիշնան Սաշիկիրանը: Հայկ Մարտիրոսյանն առաջատարներին զիջում է կես միավորով, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը՝ մեկականով: B մրցաշարում գրոմայստեր Հովիկ Հայրապետյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ այժմ Ստանիսլավ Բոգդանովիչի հետ գլխավորում է աղյուսակը: Տիգրան Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը եւ Էլինա Դանիելյանը վաստակել են 2.5-ական միավոր: Ռաֆայել Վահանյանն իր ակտիվում ունի 1 միավոր: Այսօր A եւ B մրցաշարերում տեղի կունենան 4-րդ եւ 5-րդ տուրերը: