Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

Հասարակություն
ain-3

«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջին կասկածելի պահվածքով քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Ա. Բ.-ն գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից: Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ՈԲ։