Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 տարեկան երեխայի հետ փողոցում հայտնված կինը խնդրել է տանել իրեն «Կանանց աջակցման կենտրոն»

Պաշտոնական
ain-3

Փետրվարի 22-ին, ժամը 13:39-ին քաղաքացին զանգել է «911» ծառայություն առ այն, որ գտնվում է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում և ցանկանում է տեղափոխվել «Կանանց աջակցման կենտրոն»: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ քաղաքացի Լ. Ս.-ն (ծնված 1978 թ.) ընտանեկան խնդիրների պատճառով գտնվում է ծանր հուզական վիճակում, այդ իսկ պատճառով ցանկանում է իր երեխայի հետ (4 տարեկան) տեղափոխվել «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Լ. Ս.-ի հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետև փրկարարները վերջինիս տեղափոխել են «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն: