Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11 տարի հետո ԳԱԼԱ-ն հաղթեց. Գրիգոր Ամալյանին դատարանը չգտավ (տեսանյութ)

Հասարակություն
gala

Ավելի քան 11 տարի պահանջվեց ապացուցելու համար, որ դեռևս 2007 թվականին ԳԱԼԱ-ին լռեցնելու քաղաքական հրահանգ են կատարել ՀՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայությունը, ՀՌԱՀ-ը, ներպետական դատական ատյանները և այլ կառույցներ: ԳԱԼԱ-ի գործով այսօր միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո կայացվեց որոշում, որով բավարարվեց ԳԱԼԱ-ի հայցը և անվավեր ճանաչվեց ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության կազմած ակտը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ԳԱԼԱ-ն դարձավ Հայաստանի միակ հեռուստաընկերությունը, որը 2007 թվականին եթեր տրամադրեց ընդդիմությանը: Տարբեր կառույցներից հնչած բազմաթիվ հորդորներից հետո՝ փակել եթերը ընդդիմության առաջ, ԳԱԼԱ-ի դիրքորոշումը հստակ էր. կան սկզբունքներ, որոնք ենթակա չեն փոփոխության: Քաղաքական հաշվեհարդարը չուշացավ: 2007 թվականի հոկտեմբերին հարկային օպերլիազորները ստուգումներ սկսեցին ԳԱԼԱ-ում: Սակայն ստուգումները սկսելուց օրեր առաջ արդեն մամուլում կային տեղեկություններ, որ ԳԱԼԱ-ում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ չարաշահումներ: Արդեն իսկ կանխատեսելի էր, որ հարկային մարմիններն ակտ են նկարելու: Հարկային մարմինները դիմեցին դատարան՝ ավելի քան 25 մլն դրամ գումար բռնագանձելու պահանջով: ԳԱԼԱ-ն հակընդդեմ հայց ներկայացրեց: Սակայն արդար դատաքննության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Մերժվեցին ԳԱԼԱ-ի ներկայացրած բոլոր միջնորդությունները, գործով կարևոր վկաներ չհարցաքննվեցին: Ավելին՝ Այստեղ