Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ֆուտբոլի առաջնություն. Զարմանալի է, բայց՝ փաստ

Սպորտ
a1xaxacank

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Փոփոխվել են 20-23-րդ տուրերի խաղերի անցկացման վայրերն ու ժամկետները: 24-րդ տուրից սկսած ՀՖՖ-ն յուրաքանչյուր փուլից 14 օր առաջ կտեղեկացնի խաղերի անցկացման ստույգ ամսաթվերն ու ժամերը: Ի դեպ, փոփոխված խաղացանկից պարզվում է, որ Երեւանի «Արարատը» առաջնության գարնանային հատվածում իր տնային խաղերն անցկացնելու է Գյումրիում, «Արարատ-Արենիան»՝ Ֆուտբոլի ակադեմիայում, «Արցախը»՝ «Փյունիկի» մարզադպրոցում, իսկ «Փյունիկը»՝ Էջմիածնի ակադեմիայում: Այդպիսով, առաջնության մասնակից 9 թիմերից 5-ը իրենց տնային խաղերը անցկացնելու են չեզոք խաղադաշտերում: Զարմանալի է, բայց՝ փաստ: