Կիսաքանդ կամուրջը չի ներառվել ճանապարհաշինության նախագծում (տեսանյութ)

M6-ի ճանապարհաշինարարության շինարարության ընթացքում նախատեսվում էր նաև Ալավերդու Թումանյան և Թեհլերյան փողոցներն իրար կապող կարջի հիմնանորոգում, սակայն բացթողման արդյունքում կամուրջը չի ներառվել նախագծում:

Էյ-Էյ-Բի պրոյեկտ ՍՊԸ տեղամասի պետը նշում է, որ առայժմ կամուրջը նախագծում ներառելու հետ կապված դեռ որևէ նորություն չկա:

Ամիսներ առաջ Ալավերդու համայնքապետարանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի մասնագետներն ուսումնասիրել են 1962թ.-ին կառուցված կամուրջն ու իրենց ուսումնասիրությունների արդյունքներով ու լուսանկարներով համապատասխան նամակ են ուղարկել ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարություն: Կամուրջը վթարային է, իսկ դրա շահագործումը վաղուց արդեն վտանգավոր:

Ավելին՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում