Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ դեսպանի հանդիպումը Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում

Պաշտոնական
karen-nazaryan

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջիանֆրանկո կարդինալ Ռավազիին (His Eminance Gianfranco Cardinal Ravasi, President of the Pontificial Council of Culture) և խորհրդի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորեց Հայաստան-Սուրբ Աթոռ մշակութային օրակարգի շարունակական ընդլայնումը՝ հաշվի առնելով, որ երկու պետությունները երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերում հանդես են գալիս որպես համաշխարհային ժառանգության ու համամարդկային արժեքների պահապաններ ու պաշտպաններ։ Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց, օգտագործելով վաղեմի խորն ու բարեկամական հարաբերությունները, գիտակրթական ու մշակույթի բնագավառներում հանդես գալ համատեղ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ մշակութային և հոգևոր արժեքների ճանաչելիությունն ու տարածումն առավել խրախուսելու նպատակով։ ԱԳՆ