Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությունը

Հասարակություն
marti1

Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` մարտի 1-ի զոհերի հարազատներիս հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ եւ պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ: Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլեր, դրսեւորել է կամք մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ Մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը: Կոչ ենք անում բոլորին, իրենց մասնակցությունը բերել Մարտի 1-ի երթին` ի հիշատակ մեր հարազատների, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայաստանի ազատության եւ ժողովրդավարության համար:    22.02.2019թ. Մարտի 1-ի զոհերի հարազատներ