Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր Պետրոսյանի առաջարկի մեջ կա միակողմանի մոտեցում. Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

Հասարակություն
narine-aaron-hovsep

«Բոլոր նրանք, ովքեր պետական բյուջեից և հասարակությունից խոշոր չափով գումարներ են յուրացրել, պետք է պատասխանատվություն կրեն։ Խոսքը այն չէ որ հարկեր չվճարած հազարավոր գործարարներին պետք է ունեզրկել կամ կալանավորել։ Եթե խաղի կանոնները եղել են  այդպիսին, պետք է որոշ գումար բերեն, մուծեն և ազատվեն պատասխանատվությունից»,- կարծում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ Նրա կարծիքով՝ պետք է տնտեսական համաներում իրականացվի, և գործարարները շարունակեն գործել բիզնեսի դաշտում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր պետական բյուջեից խոշոր գումարներ են  գողացել, պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։ Լեզվաբան և քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը կարծում է, որ «Իմ քայլ» խմբակցության ամենամեծ բացթողումն այն էր, որ սահմանադրական փոփոխությունների մասին ոչինչ չկար։ Այնինչ «Իմ քայլ» -ի նախընտրական ծրագրում  հնչում էին Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը փոխելու և «Կուսակցությունների մասին» օրենքին անդրադառնալու խոստումներ։ «ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր Պետրոսյանի առաջարկի մեջ, որն է՝ անցնել կիսանախագահական պետության, ես տենում եմ միակողմանի մոտեցում, այսինքն` փորձ է կատարվում սահմանադրական վերմակը տեղափոխելու ոչ թե ընդհանրական բացթողումների դաշտ, այլ իրենց շահերի դաշտ: Հետևաբար, Սահմանադրությունը փոփոխել  միայն այդ նպատակով, ճիշտ չէ, թեև  բոլորը քննադատում են գերվարչապետական համակարգը եւ դրանում կա տրամաբանութուն»: Անդրադառնալով գողացված գումարները պետությանը վերադարձնելուն՝ տիկին Դիլբարյանը նշեց, որ  նման գործերը չպետք է դառնան հանրային քննարկման նյութ։ Իրավական պետության մեջ այդ հարցերով զբաղվում են ազգային անվտագության և հատուկ քննչական մարմինները, որոնց պարտքն է գտնել այդ մարդկանց և պատժել։