Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ԲԱՏԷ-ի ջախջախմանը (տեսանյութ)

Սպորտ
a1miki-21.02.

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղում անգլիական «Արսենալը» սեփական դաշտում հաղթեց բելառուսական ԲԱՏԷ-ին եւ մտավ հաջորդ փուլ:   Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի բացահայտ առավելությամբ՝ 3:0: Լոնդոնցիներից գոլերը խփեցին Մուսկատին, Սոկրատիսը, իսկ մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց ԲԱՏԷ-ի պաշտպան Վոլկովը:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց «Արսենալի» մեկնարկային կազմում, սակայն 78-րդ րոպեին նա փոխարինվեց:   Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղում ԲԱՏԷ-ն նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել: