«Փյունիկը» 11մ հարվածներով պարտվել է «Կրասնոդար-2»-ին (տեսանյութ)

Երեւանի «Փյունիկն» այսօր ավարտեց ելույթները Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային Լիգայի գավաթի խաղարկությունում, որն անցկացվեց Կիպրոսում:

 

Վերջին խաղում, որում վիճարկվեցին վերջին երկու՝ 11-12-րդ տեղերը, փյունիկցիները մրցեցին «Կրասնոդար-2» թիմի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթեց մրցակիցը՝ 3:2: Հավելենք, որ «Կրասնոդար-2»-ը 40-րդ րոպեից մնացել է 10 ֆուտբոլիստով, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր թիմի ֆուտբոլիստ Բոչկոն:

 

Այդպիսով, «Փյունիկը» 16 թիմերի մեջ զբաղեցրել է 12-րդ տեղը: Մինչ այդ կայացած 4 խաղում մեր թիմը կրել էր երկու պարտություն, իսկ երկուսն ոչ-ոքի էր ավարտել: