Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը պարտք են սիրիացիներին. Իգոր Մորոզով. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Իգոր-Մորոզով

«Դա ՌԴ-ին ուղղված աջակցություն չէ, թեեւ մեզ համար կարեւոր է, որ մեր ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գործընկերները սատարում են մեր նախաձեռնությունները, դա օգնություն էր սիրիայի ժողովրդին, սիրիական պետականությանը»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Իգոր Մորոզովը`« Հայաստանի զինծառայողները Սիրիայում. Հայացք Մոսկվայից» տեսակամրջի ժամանակ: Բանախոսն ինչ-որ ընդհանրություններ տեսնում է Սիրիա`ռուսական զորախումբ ուղարկելու եւ 1979-ի հետ, երբ ԽՍՀՄ զորքերը, միջազգային նորմերի հիման վրա, կանգնեցին Աֆղանստան պետության կողքին: Իգոր Մորոզովը հումորով է վերաբերվում այն խոսակցություններին, որ ՀՀ-ն Սիրիա զորախումբ է ուղարկել ՌԴ-ի պահանջով: «Ամեն պետություն իր ազգային-պետական շահերով է առաջնորդվում: Հայաստանը մեծ սփյուռք ունի Սիրիայում: Դա  անգամ ուշացած քայլ է, դա ավելի շուտ պետք էր անել, 2015-ին, ցեղասպանությունից հետո Սիրիան ընդունեց հայերին, դուք պարտք եք սիրիացիների: Դա դուք եք որոշել, ՀՀ սուվերեն կառավարությունն է ուղարկել մարդասիրական զորախումբը: Անգամ, եթե Շոյգուն է կոչով դիմել գործընկերներին, որոշումը կայացրել է Հայաստանի ինքնիշխան կառավարությունը»,- ասաց նա`«մեծ գործ» անվանելով այն, որ Հայաստանը միացավ ՌԴ-ի կոչին եւ մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ