Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է իր պատրաստակամությունը

Պաշտոնական
15507560058316

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենի գլխավորած պատվիրակությանը   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը: ՔԿ նախագահը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել` 2019 թվականի փետրվարի 4-8-ը Վաշինգտոնում անցկացված «Նոր աշխարհակարգի մարտահրավերները և հնարավորությունները» աշխատաժողովին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: ՔԿ նախագահն ընդգծել է, որ նման միջոցառումները լավ հարթակ են փորձի փոխանակման համար: Հայկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է աշխատաժողովի թեմաների վերաբերյալ իր նկատառումները և առաջարկությունները՝ հետագայում նման աշխատաժողովներն ավելի արդյունավետ և առարկայական դարձնելու վերաբերյալ: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ԱՄՆ դեսպանատան հյուրերին ևս մեկ անգամ հայտնել է իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը զարգացնելու գործում: