Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՊԾ-ն՝ կաշառք վերցնելու պահին ՍԱՊԾ պաշտոնյայի ձերբակալության մասին

Պաշտոնական
dbb3ec7c20c7961792c4badc098453e1

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ինչպես հրապարակային, այնպես էլ ՍԱՏՄ աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել է, որ իր ղեկավարած ոլորտում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ: Եվ եթե նույնիսկ կասկած կա այդպիսի որևէ դրսևորման, ապա Տեսչական մարմինը պատրաստ է համագործակցելու Ազգային Անվտանգության ծառայության և իրավապահ մարմինների հետ՝ դրանք բացահայտելու և խստորեն պատժելու համար: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՍԱՊԾ բարձր պաշտոնյա: Հավատարիմ իր որդեգրած դիրքորոշմանը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պատրաստակամ է տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարի հարցում:   Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն