Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-15

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն։ «Իհարկե, Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ եւ դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», – ասաց նա։ Հարցին, թե Լևոն Տեր Պետրոսյանի նկատմամբ հնարավո՞ր է լինեն ուսումնասիրություններ իր ղեկավարման ժամանակահատվածում ևս աղմկոտ բացահայտումներ, Վանեցյանը պատասխանեց. «Մեզ որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել համապատասխան ստուգումներ, եթե լինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում առկա հանցակազմ, կհարուցենք քրեական գործ»։