Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

67-ամյա Ռաֆայել Վահանյանը այսօր կմրցի 16-ամյա շախմատիստի հետ

Սպորտ
sport-chess-aeroflot-21.02.

Մոսկվայում մեկ օր ուշացումով մեկնարկեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային խոշոր  մրցաշարը (առաջին տուրը մեկ օրով հետաձգվել էր կեղծ ահազանգի պատճառով- հեղ.): Մրցաշարի A խմբում հանդես եկող մեր շախմատիստներից հաղթանակ տոնեց միայն Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Նա այսօր կմրցի Հնդկաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի՝ Հարիկա Դրոնավալիի հետ: B խմբում հանդես եկող մեր շախմատիստներից Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը եւ Հովիկ Հայրապետյանը հաղթանակ տարան, իսկ ահա փորձառու Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց կանանց գրոսմայստեր, ռուսաստանցի Դինա Բելենկայայի հետ: Այսօր մեր 67-ամյա շախմատիստը կմրցի 16-ամյա Կիրիլ Շուբինի հետ: