Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ»-ը հետաքրքրված է թուրքական ակումբի ֆուտբոլիստով

Սպորտ
futbol

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է թուրքական «Ֆեներբահչե» ակումբի շվեյցարացի հարձակվող Միխաել Ֆրեյի ծառայություններով։  Ըստ թուրքական աղբյուրի՝ հայկական ակումբը «Fenerbahçe»-ին առաջարկել է 1.5 տարով վարձակալել շվեյցարացի ֆուտբոլիստին։ Նշվում է, որ Ֆրեյի ձեռքբերմամբ Արարատը ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը, քանի որ երևանյան ակումբը Հայաստանի առաջնությունում ամենաքիչ գոլ խփած ակումբն է։  «Արարատը» 17 խաղում խփել է ընդամենը 11 գոլ և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ Ermenihaber.am-ը փորձեց կապ հաստատել «Արարատ» ակումբի հետ՝ պարզելու թուրքական լրատվամիջոցի հրապարակած տեղեկության իսկությունը: Այն հարցին, թե արդյոք թուրքական մամուլում հայտնված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, «Արարատ» ակումբից պատասխանեցին.  «Փորձարկվող և բանակցությունների մեջ գտնվող ֆուտբոլիստների մասին տեղեկատվություն չենք տրամադրում: Դա կանենք միայն ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուց հետո»։ ermenihaber.am