Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանափակում կլինի «18+», ահաբեկչություն, ատելություն տարածող կայքերի վրա (տեսանյութ)

Հասարակություն
kgn-3

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «Յուքոմ» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ԿԳ նախարարությունում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Վերջինի համաձայն՝ կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ուղղությամբ։ ԿԳ նախարարության թույլտվությամբ «Յուքոմ»-ը համակարգչային ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների օժանդակությամբ և ընկերության «ԴիԷնՍի» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորին անհասանելիությունը դպրոցներում։ Հայկ Եսայանը նշեց, որ սկզբնական շրջանում հուշագրով նախատեսված ծրագիրը կիրականացվի Հանրապետության 20 դպրոցում։ ԿԳ նախարարը մանրամասնեց, որ «Յուքոմ»-ի կողմից տրամադրվող համացանցային սահմանափակում կլինի «18+», ահաբեկչություն, ատելություն տարածող կայքերի վրա։