Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանքերի մեծ մասը կառավարվում է մեկ կետից. վարչապետը դիմում է իրավապահներին (տեսանյութ)

Քաղաքականություն
7xDMkLGbCpU

Նիկոլ Փաժինյանը կառավարության այսօրվա նիստում խոսել է Հայաստանի հանքերի մասին, հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի  մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Վարչապետը նշել է, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։ «Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ «Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

_0DZYRlL1KU