Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից պարտվող թիմին չարժե հայտնվել Եվրո-2020-ում. Բոսնիայի մարզիչ 

Սպորտ
a1bosnia

Ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին առանձին-առանձին գնահատել է թիմի առաջիկա մրցակիցներին՝ Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական մրցաշարում: Նրանց թվում է նաեւ Հայաստանի ընտրանին: «Արդյոք վախենո՞ւմ եմ ձախողումից: Եթե վախենայի, ապա երբեք չէի գա Բոսնիա եւ Հերցեգովինա: Ինչու պետք է վախենամ: Մենք այնպիսի խմբում ենք հայտնվել, որտեղ ընդգրկված է Իտալիայի հավաքականը: Այն չկարողացավ մտնել 2018թ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ուստի ցանկություն ունի վերականգնելու իր հեղինակությունը:   Խմբում է նաեւ Հունաստանը, որի հետ հին հաշիվներ ունենք: Նա էլ երկար ժամանակ չի մասնակցել խոշոր մրցաշարերի: Հույները դժվար մրցակից են, բայց անհաղթահարելիներից չեն: Ֆինլանդիան հիշեցնում է իմ նախկին թիմին՝ Ադրբեջանի հավաքականին, որը 50 խաղից միայն մեկում էր զարմացնում: Ֆինները նախորդ մրցաշարում ոչ-ոքի են խաղացել Հոլանդիայի խաղադաշտում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա եթե ​​մենք վախենանք նրանից եւ չկարողանանք հաղթել, ապա մեզ չարժե հայտնվել Եվրո-2020-ում: Սա թերագնահատում չէ: Իրականում այդպես էլ կա», - ասել է խորվաթ մասնագետը Sportsport բոսնիական կայքին: Նշենք, որ Ռոբերտ Պրոսինեչկիի գլխավորությամբ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը հաղթել էր Ազգերի լիգայի իր խմբում եւ Բ դիվիզիոնից տեղափոխվել է Ա դիվիզիոն: Հավելենք, որ անցած տարվա դեկտեմբերին խորվաթ մասնագետը աղեստամոքսային տրակտի օրգանների վիրահատության է ենթարկվել, որի պատճառով 20 կգ քաշ է գցել: Նա այժմ վերականգման փուլում է գտնվում: