Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեգնաձորցիները պահանջում են վերագործարկել «Տարոն» ԲԲԸ-ն (տեսանյութ)

Հասարակություն
akcia-5

Եղեգնաձորի մի խումբ քաղաքացիներ կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք պահանջում են ավելի քան 20 տարի չգործարկված Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ն կրկին վերագործարկելու համար պայմաններ ստեղծել։ «Տարոն» ԲԲԸ-ն տրիկոտաժի ֆաբրիկա է։ Ֆաբրիկայի տնօրեն Հայկ Իսախանյանը «Ա1+» հետ զրույցում նշեց, որ 2018 թվականի մայիս ամսից նամակներ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում են կրկին նամակ փոխանցել կառավարությանը։   Իջևանի բնակիչ Համբարձումյան Արամայիսը իր բողոքին է ներկայացնում Իջևան քաղաքապետարանի գործողությունների դեմ։ Ըստ Արամայիս Համբարձումյանի, քաղաքապետը խոչընդոտներ է ստեղծում իր գործարարության համար՝ հասարակական սպասարկման սրահն աշխատեցնելու հարցում։ Իջևանի քաղաքացին ընդգծում է, որ սրահի շահագործման համար նախատեսված շինությունը չի կարողանում շահագործել, քանի որ քաղաքապետարանը չի թույլատրում։ Քաղաքացու խոսքով քաղաքապետարանն իրեն չի տրամադրում սպասարկման սրահի դիմացի հողը որպեսզի կարողանա այն շահագործել։  

Հրազդանի բնակիչ Խաչատրյան Այելիտան արդեն 2011 թվականից ունի չարորակ ուռուցք։

Քաղաքացու փոխանցմամբ 2014 թվականին վիրահատման է ենթարկվել սկզբում Ֆանարջյանի անվան ուռուցքականական ազգային կենտրոնում, այնուհետ Իզմիլյան բժշկական կենտրոնում։ Սակայն վիրահատությունից հետո կրկին ստուգման է ենթարկվել։ Արդյունքները  ցույց են տվել, որ քաղաքացին կրկին վիրահատության կարիք ունի։

Դիմել է պետական, գերատեսչական տարբեր մարմիններ բուժում ապահովելու համար, սակայն դեռևս պատշաճ կերպով ուշադրության չի արժանացել։
Ազատամարտիկ Ավետիսյան Արսենը բողոքի ակցիա է անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ազատամարտիկի համար անհասկանալի է Երևանի զինվորական կայազորի 23-ամյա դատախազի նշանակումը։

Արսեն Ավետիսյանը նաև տարակուսում է Արցախյան հիմնահարցի վերաբերյալ կառավարության «անհասկանալի դիրքորոշումից»։

Ազատամարտիկը հայտարարում է նաև մահապարտ գումարտակ ստեղծելու մասին, որ հնարավոր պատերազմի վերսկսման պարագայում մեկնեն սահման։