Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրանյութ՝ տեսակցության եկած քաղաքացուհու ներքնազգեստում

Պաշտոնական
20190219_134836

Օրերս ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ս. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Վ. Կ.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել 8,2 գրամ դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին