Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աթլետիկոյի» մարզիչը անվայել ժեստ է ցույց տվել

Սպորտ
a1simeone-1

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Յուվենտուսի» խաղից հետո անվայել ժեստով է տոնել իր թիմի հաղթանակը: «Ես նման ժեստ ցույց էի տվել «Լացիո» - «Բոլոնյա» հանդիպումից հետո, երբ դեռ ֆուտբոլիստ էի: Ես այն նորից ցույց տվեցի մեր երկրպագուներին՝ ցանկանալով ասել, որ մենք իսկական տղամարդ ենք: Դա հակառակորդին ուղղված ժեստ չէր: Ես ընդունում եմ, որ ժեստը լավը չէր, բայց ես զգացի, որ ստիպված էի դա անել: Դա շատ դժվար խաղ էր: Ես ստիպված էի ցույց տալ, թե ինչ եմ զգում: Ես կարող եմ միայն ներողություն խնդրել, եթե վիրավորել եմ որեւէ մեկին: Դա իմ սրտից էր բխում», - Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն: «Աթլետիկոն» հանդիպման վերջում խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել այդ խաղում: Հանդիպումից հետո արգենտինացի մասնագետը շրջվել է դեպի հանդիսականները եւ ցույց տվել իր ամորձիները: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ն դեռեւս չի արձագանքել այդ միջադեպին, սակայն բացառված չէ, որ այն հետաքննություն սկսի եւ որակազրկի անզուսպ մարզչին: