Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ-ի հետևանքով 961.000 դրամ տուգանք. բողոքում է վարորդը (տեսանյութ)

Քաղաքականություն
varord

Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբում քաղաքացիներ Արամ Վարդանյանն ու Գոռ Մարտիրոսյանը ասուլիսով են հանդես եկել:Նրանք պահանջում են վերականգնել քաղաքացի Արամ Վարդանյանի իրավունքները:2018 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ավտովթարի հետեւանքով քաղաքացի Արամ Վարդանյանն իրեն պատկանող «Audi S 6» մակնիշի ավտոմեքենայով Գյումրու Մուսայելյան փողոցում հարվածել է «Mersedes» մակնիշի մեքենային, որի հետեւանքով նյութական վնաս է պատճառվել տվյալ մեքենային:Իսկ դեպքից մի քանի օր անց ապահովագրական ընկերությունից քաղաքացի Արամ Վարդանյանին գումարի պահանջով փաստաթուղթ է ներկայացվել, որտեղ 961.000 ՀՀ դրամի տուգանքի պահանջ է եղել:Արամ Վարդանյանը պնդում է , որ այդ գումարի պահանջը անօրինական է: Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում