«Վալլեքս» խումբը գործարանի աշխատողներին կվճարի նախագահի անձնական միջոցներից (տեսանյութ)

«Վալլեքս» խմբի ընկերությունները հաղորդագրություն են տարածել, որում հայտնում են, որ չեղարկում են 2019 թ.-ի փետրվարի 28-ից աշխատանքի ազատման մասին Ալավերդու գործարանի աշխատողներին տրված ծանուցումները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքից ազատելու նոր ժամկետ սահմանելու ապրիլի 30-ը:

Ինչպես հայտնի է «Վալլեքս» խմբի ընկերություններն այս ծանուցումը չեղարկում են արդեն երկրորդ անգամ: Ինչպես առաջին անգամ, այնպես էլ հիմա, գործարանի կոլեկտիվին օրենքով սահմանված չափով աշխատավարձ կվճարվի Վալլեքս խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի անձնական միջոցներից: