Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել

Պաշտոնական
nikol-6

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա հայազգի մեծ բարերար, ականավոր ազգային գործիչ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին: Հիրավի, նրա կյանքից հեռանալը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար, ում նա ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ:   Անգնահատելի է Լուիզ Սիմոնի ավանդը հայապահպանության, անկախ Հայաստանի զարգացման և Հայ Առաքելական Եկեղեցու զորացման գործում։ Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով իր հայրենակիցների նկատմամբ և օրինակ ու խթան հանդիսանալով բազմաթիվ բարերարների համար։  Ստանձնելով Հայ Բարեգործական Միության նախագահի բարձր պաշտոնը Հայաստանի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում՝ նա ջանք ու եռանդ չի խնայել Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի հետևանքների հաղթա­հարման գործում: Նրա շնորհիվ իրականություն են դարձել բազմաթիվ կրթական, մշակութային, ազգա­պահպան և բարեգործական ծրագրեր Հայաստանում և Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:  Լուիզ Մանուկյան Սիմոնն իր ազգանվեր և բեղուն գործունեությամբ մնայուն հետք է թողել հայ ժողովրդի և Հայաստանի արդի պատմության մեջ:  Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լուիզ Սիմոնի բոլոր հարազատներին, մտերիմներին ու մեր ողջ ժողովրդին այս ծանր կորստի կապակցությամբ»: ..................... Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան մասին:  Ծնված լինելով հայրենիքից հեռու և սերելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքից՝ տիկին Տեր-Մինասյանն իր գործունեությունը նվիրել է Հայաստանին և հայոց պատմությանը: Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության, ինչպես նաև հայկական սփյուռքի պատմության ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է:  Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Անահիտ Տեր-Մինասյանի ընտանիքին, ընկերներին և բարեկամներին: Մեծանուն հայ գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: