Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմել եմ Ա. Միրզոյանին և առաջարկել ձևավորել խումբ Սիրիա մեկնելու նպատակով. Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-1

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական խմբով Սիրիա մեկնելու համար. «Քիչ առաջ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ՝ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու, մեր առաքելության անդամներին հանդիպելու և տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Հուսով ենք առաջարկությունը կընդունվի»,-գրել է Մարուքյանը:
»