Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը 3-րդն է Կասպիայի գավաթում

Սպորտ
a1chess-kaspia

Իրանի Էնզելի քաղաքում անցկացված Կասպիայի գավաթի 17-րդ շախմատային փառատոնի Մասթերս մրցաշարում Հայաստանի պատվիրակներից հաջող հանդես եկավ գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը: Վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով պարտության մատնեց հայրենակցին՝ գրոսմայստեր Արման Միքայելյանին, վաստակեց 7 միավոր եւ ուկրաինացի Վիտալի Բերնադսկու եւ իրանցի Մասուդ Մոսադեղպուրի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կարեն Հ. Գրիգորյանը ճանաչվեց 3-րդը: Մեր մյուս շախմատիստներն այսպիսի արդյունքներ գրանցեցին.

  1. Արման Միքայելյան՝ 6 միավոր
  2. Հայկ Երիցյան՝ 6
  3. Գրիգոր Դիկանյան՝ 5,5
  4. Վահե Դանիելյան՝ 5
  5. Գրիգոր Դիլանյան՝ 4,5
  6. Աննա Խաչատրյան՝ 3,5