Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալյումին չպարունակող առաջին հայկական դեզոդորանտները

Պաշտոնական
dezodorant

Նաիրիանի լաբորատորիայի հերթական ձեռքբերումը երկար սպասված իրադարձություն դարձավ մաշկի խնամքի և անձնական հիգիենայի տեղական արտադրության ոլորտում: Այսօրվանից արդեն Նաիրիանի բուտիկներում հասանելի բնական դեզոդորանտները, որոնք չեն պարունակում ալյումին և լիովին անվտանգ են, ապահովում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հարմարավետությունն ու ինքնավստահությունը, միևնույն ժամանակ ոչ մի վնաս չեն հասցնում նրանց առողջությանը։ Ընկերությունը թողարկել է երկու տարբերակ՝ նարդոսի ծաղկային բույրով, որը հատկապես կգրավի կանանց, և կիտրոնախոտի թարմացնող բույրով, որը հարմար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։

Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանն այս առիթով ասաց. «Մենք չենք ցանկանում արտադրել հակաքրտինքային միջոց, քանի որ վստահ չենք, որ արժե միջամտել կամ ազդել մեր մարմնի բնական մաքրման մեխանիզմի վրա: Սակայն մեր հաճախորդները, հատկապես հղի և կրծքով կերակրող կանայք, մեզնից պարբերաբար հարցնում են բնական հոտազերծիչ միջոցներ, քանի որ հենց այս խմբի հաճախորդներն են ամենաշատն անհանգստանում իրենց ու իրենց երեխայի առողջությամբ։ Սակայն ալյումինի նման կիրառությունն առհասարակ մտահոգիչ է, և մենք շատ ուրախ ենք, որ այսուհետ մեր բոլոր հաճախորդներն ունեն անվնաս դեզոդորանտ, որը, ամենակարևորը, արդյունավետ գործում է»:

Երկու դեզոդորանտներն էլ պարունակում են նաև բուսական քամուկներ, որոնք հանգստացնում են թեւատակի նուրբ մաշկը եւ կանխում գրգռումը։ Դրանք թարմություն եւ մաքրություն են ապահովում անգամ օրվա ամենաշոգ ժամերին եւ խնամում են մաշկը բնական շքեղությամբ։ Նաիրիանը խորհուրդ է տալիս խուսափել վտանգավոր ալյումին պարունակող հակաքրտինքային միջոցներից:

Առաջին հայկական բարձրակարգ բնական կոսմետիկա արտադրող Նաիրիան ընկերությունն այսօր ներկայացնում է իր հաճախորդներին 60-ից ավելի ապրանքատեսակ դեմքի, մարմնի մաշկի և մազերի խնամքի համար։ Ընկերության բոլոր միջոցներն ամբողջովին պատրաստված են Հայաստանում՝ տեղական հումքի օգտագործմամբ։ Նաիրիան խնամքի միջոցներն արդեն հասանելի են աշխարհի 7 երկրներում։

Լուսինե Օհանջանյան՝ Մարքեթինգի համակարգող