Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Քաղաքականություն
IMG_5180

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը` հարաբերություններում թափանցիկության եւ փոխըմբռնման պահպանման հարցում: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցության առկա ձեւաչափերին եւ նշել երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների արդյունավետ համագործակցության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարեւորությունը:  Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր, կարեւորվել է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնելը:  Կողմերը զրուցել են նաեւ ընդհանուր հարթակ հանդիսացող ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասին: