Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկ Ռիբերին ուշացումով, բայց միացել է «Բավարիային»

Սպորտ
a1riberi-19.02.

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին այսօր միացել է իր թիմին Լիվերպուլում, որտեղ գերմանական ակումբը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, ֆրանսիացի ֆուտբոլիստը նախօրեին չէր մեկնել թիմակիցների հետ, քանի որ մնացել էր կնոջ մոտ, որն իրենց աղջկան է լույս աշխարհ բերել: Դա Ռիբերիների արդեն 5-րդ զավակն է: Նշենք, որ ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Լիվերպուլ» - «Բավարիա» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով ուղիղ գեսգիշերին: Ֆուտբոլասերներն այս խաղը կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: