Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար

Սպորտ
a1chess-usa

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը գերազանց է հանդես գալիս ԱՄՆ-ի Ֆորտ Ուորտ քաղաքում ընթացող Southwest Class Championships անվանումը կրող շախմատի փառատոնում: Վերջին երեք տուրերում երեք անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո մեր գրոսմայստերը վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա զբաղեցնում է առաջին տեղը: Նրան հաջորդում են 5 շախմատիստ, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Այսօր կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, Հովհաննես Գաբուզյանը կհանդիպի ամերիկացի Քսիոն Ջեֆերիի հետ: