Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիբիրի» գլխավոր մարզիչը՝ «Շիրակին» 8:2 հաշվով հաղթելու մասին

Սպորտ
a1shirak

Ռուսական «Սիբիր» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Իգոր Չուգայնովն այսպես է մեկնաբանել ընկերական խաղում Գյումրիի «Շիրակի» նկատմամբ տարած 8:2 հաշվով հաղթանակը: «Չնայած 8:2 հաշվին, ինչը բավականին անսպասելի էր մեր համար, խաղը միանշանակ տպավորություն չթողեց: Չնայած լավ մեկնարկին, մենք նախաձեռնությունը կամավոր հանձնեցինք մրցակցին, որի արդյունքում թույլ տվեցինք մեզ գոլ խփել: Երկրորդ խաղակեսը կրկին վստահ սկսեցինք, բայց չիրացրինք մեր պահերը, փոխարենը նորից գնդակ բաց թողեցինք, 3:2 հաշվի ժամանակ փոխարինումներ կատարեցինք: Խաղադաշտ մտած ֆուտբոլիստներն արագություն եւ միտք հաղորդեցին թիմի խաղին եւ շուտով գեղեցիկ գոլեր խփեցինք», - ասել է անվանի նախկին ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակը» ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: