Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մորաքրոջ տնից գողացել և Սամսոն Ք.-ին է տվել 4 կտոր ոսկյա զարդեր. գողոնը գրավադրվել է

Կարևոր լուրեր Պաշտոնական
police-1


Փետրվարի 17-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Անիի բաժնում Սառնաղբյուր գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ի ժամը 16.10-ից փետրվարի 17-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացելով՝ տնից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1997 թ. ծնված Սամսոն Ք.-ն, որը նույն օրը, ժամը 18.15-ին, տվել է խոստովանական ցուցմունք և հայտնել, որ գողոնը թաքցրել է իրենց շենքի բակում: Նույն օրը, ժամը 18.15-ին, քննչական բաժին է հրավիրվել 1999 թ. ծնված Անուշ Դ.-ն և հայտնել է, որ փետրվարի 6-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում մորաքրոջ տնից գողացել և Սամսոն Ք.-ին է տվել 4 կտոր ոսկյա զարդեր, որոնք վերջինս գրավադրել է Արմավիր քաղաքում գտնվող գրավատանը և ստացել է 550.000 դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտանաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: