Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք պատգամավորը խոսել է արցախյան հարցից և ցեղասպանությունից

Քաղաքականություն
t

Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և Հայոց ցեղասպանությանը։   «Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է։ Անշուշտ, ցանկացած հարթակում  ես և գործընկերներս օրակարգ ենք բերում այդ հարցը և մեր  աջակցությունը հայտնում Ադրբեջանի արդար գործին։ Մենք, այդ թվում նաև Թուրքիայի նախագահը, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի այն, ինչ զավթվել է, խաղաղ ճանապարհով վերադարձվի»,- ասել է թուրք պաշտոնյան։ Բացի այդ Այրըմը խոսել է ցեղասպանության հարցից և անդրադարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության հետ կապված Թուրքիայի դեմ շատ լուրջ հարձակումներ տեղի ունեցան այս ընթացքում։ Օրինակ՝  Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։ Դրան ամենաբարձր մակարդակով, իհարկե, պատասխան տրվել է»,-եզրափակել է թուրք պաշտոնյան։ Հիշեցնենք, որ ավելի վաղը Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր Էրդողանը՝ պնդելով, որ «Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանության դեպք չի եղել»։
Աղբյուր`    ermenihaber.am