Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր նախագահ իր լուման ունի, և սա պետք չէ մոռանալ. Անդրեյ Շուգարով (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
F4erYM9xXLk

«Նկարիչների միությունն իմ տունն է, - ասում է նկարիչ Անդրեյ Շուգարովը: - Ես հպարտանում եմ, որ Միության անդամ եմ և խոսակցությունները, որ միությունն իրեն սպառել է, չեմ ընդունում: Յուրաքանչյուր նախագահ իր լուման ունի, և սա պետք չէ մոռանալ: Կարեն Աղամյանը ևս իր լուման ունի»: Նրա խոսքով՝ այն, որ միությունը  շենք ունի, դահլիճներ, որտեղ ցուցադրվում են նկարիչները, պետք է գնահատել: Միության նոր ղեկավարները երիտասարդ նկարիչներ են, կիրթ, ավյունով լի: «Որևէ նորարարություն նրանց աշխատաոճի մեջ առայժմ չեմ նկատել, սակայն չմոռանանք, որ տղաները իրենց գործը նոր են սկսել, և հուսով եմ նրանց մոտ կստացվի իրականացնել այն, ինչ ծրագրել են, և ամեն ինչ լավ կլինի: Ի տարբերություն գործընկերոջ՝ նկարիչ Տիգրան Ասատրյանը Միության թարմ շունչը զգում է: «Նոր, յուրովի մոտեցում կա,- ասում է նկարիչը, - պարզ մի օրինակ, իրազեկում են միջոցառումների, ցուցահանդեսների մասին համացանցում: Ճիշտ է, առայժմ վաղ է խոսել մեծ և վերջնական արդյունքների մասին, ժամանակ տանք»: Մանրամասները՝ տեսանյութում։