Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունավորման հետևանքով զոհվել է 2 քաղաքացի

Պաշտոնական
ain-1

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 296 դեպք, որից 128-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է  125 կենցաղային կանչ, 61 հրդեհ, 43 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 55 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 75 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 265 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 15 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն